Ծննդկանի կողմից երեխայի սպանության համար նախատեսված պատիժը մեղմացվել է

Հուլիսի 1-ցի սկսել է գործել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը։ Iravaban.net-ը պարբերաբար կիրազեկի դրանում տեղ գտած փոփոխությունների մասին։

Այսպիսով, նոր ՔՕ-ում տեղի է գտել «Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությունը» վերնագրով 157-րդ հոդվածը։ Նման բովանդակությամբ հոդված կար նաև մինչև հուլիսի 1-ը գործող օրենսգրքում, որ այլ կերպ էր կոչվում, «Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը»։

Գործող Քրեական օրենսգրքում նշված արարքի համար նախատեսված պատիժը մեղմացվել է։

Եթե նախկինում  հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, ապա այժմ ժամկետը դարձել է 4 տարի։

Բացի այդ, նոր ՔՕ-ում «նորածին երեխայի սպանության» փոխարեն նշվում է «մինչև 3 ամսական իրենից ծնված երեխայի սպանություն»։ Ավելացվել է նաև նոր, 158-րդ հոդվածը, այն է՝ «Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությանը հանցակցելը»։

Ըստ դրա՝ ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությունը կազմակերպելը, դրան դրդելը կամ օժանդակելը` պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել