Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`
1) Ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահը,
3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,
5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
6) Հայաստանի Հանրապետության վարչապետը,
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը,
8) ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ), Հայաստանի Հանրապետության նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ` նախարար), ինչպես նաև մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը.
9) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում.
10) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով.
11) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատական ծառայության մասով:
12) Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն: