Ուժը կորցրած է ճանաչվել «Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի հունիսի 28–ի թիվ 104 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից։

Նշենք, որ Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության թիվ 53 լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.03.2020թ. որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել