Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար

Հաճախ լսում ենք, որ վարորդը, ճանապարհային պատահարից հետո թողնում է պատահարի վայրը:

Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է դա առաջացնել վարորդի համար:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մահ պատճառելու դեպքերում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել