Հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանություն

Հունիսի 29-ի երեկոյան բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով 67-ամյա մի տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խմբեր մեկնեցին և՛ հիվանդանոց, և՛ Բաղրամյան փողոց: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր 28-ամյա հարևանը:

19.30-ի սահմաններում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել