Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նիստ նշանակելու մասին որոշում է ստորագրել։

Նշվում է․ որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 11․03․2022 թվականին Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը։

Արդարադատության նախարարը ուսումնասիրել է ներկայացված հաղորդումը և 12․04․2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարար 10․06․2022 թվականի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 15։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել