Արամ Վարդևանյանը՝ Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու մասին

Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունները որևէ կերպ չեն արտահայտում Արցախի ժողովրդի տրամադրությունները․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Նաև չեմ կարող չանդրադառնալ մի կառույցի, որի նկատմամբ իմ վերաբերմունքը նորություն չէ։ Չեմ կարող մեծ ցավով չարձանագրել, որ ՀՀ-ում ՍԴ-ի նկատմամբ լրջությունը իջեցվեց մի ուրիշ մակարդակի։ Մարդ, ով սահմանադրական իրավունքի հետ որևէ առնչություն չունի, սահմանադրական արդարության հետ առնչություն չունի, ով իր մասնագիտական գործունեության ստվար զանգվածը բացառապես նվիրել է քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ ոչ թե սահմանադրական արդարությանը պետք է զերծ մնա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Թեկնածուն Կառավարությունում շնորհակալություն հայտնեց հավատի և վստահության համար։

«Կարծում եմ՝ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար»,-նշեց Սաֆարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց՝ չնայած ԱԺ-ում է ընտրությունը տեղի ունենալու, բայց Սաֆարյանի ընտրվելու վերաբերյալ քաղաքական որոշում կա արդեն։

«Քննարկումներ ենք ունեցել խորհրդարանական մեր գործընկերների հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում է քննարկվել հարցը և որոշում ընդունվել։ Քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»,-նշեց նա։

Տեսանյութը՝ այստեղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել