Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:
Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:
Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: