Նայեք, հիացեք: Նման գրառում է արել ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով դիմորդից ստացված նամակի բովանդակությունը։
«Սա Գնահատման և թեստավորման կենտրոնի էլ. հասցեով ստացված նամակ է՝ անդաստիարակ ու անհամբեր դիմորդից:
Ի դեպ, բարձր միավորներ ստացած: Անունն ու նկարը, բնականաբար, չեմ հրապարակում, բայց այս տղան իր ընտանիքի, իր դպրոցի դեմքն է»,-գրել է նա: