Բրենդիի գինենյութը արտադրվում է միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից: Խաղողի այլ սորտերի մասնաբաժինը բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 25 տոկոսը:
Բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և բրենդիի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանում է կառավարությունը:
Արգելվում է բրենդիի գինենյութի հարստացումը և սպիրտացումը:
Բրենդիի գինենյութերի թորման ժամկետները և կարգը սահմանում է կառավարությունը։
Բրենդիի գինենյութը, սպիրտահումքը, սպիրտաջուրը և բուրավետ ջուրը թորվում են հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:
Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը: