«Դատավորները հանդիսանում են անցյալի ստրուկները և ապագայի բռնակալները»․ Լիպարիտ Մելիքջանյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։

Լիպարիտ Մելիքջանյանը 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում է աշխատում, 2018 թվականի փետրվարի 28-ից առ այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

«Անգլիական նախադեպային իրավունքում գոյություն ունի մի այսպիսի ընդունված կանոն, որ դատավորները հանդիսանում են անցյալի ստրուկները և ապագայի բռնակալները։ Անցյալի ստրուկներն այնքանով, որ նրանք պարտավոր են առաջնորդվել նախկինում դատավորների կողմից կայացված որոշումներով, թեկուզ և գտնում են, որ այդ որոշումը սխալ է, նրանք կաշկանդված են այդ որոշմամբ չառաջնորդվելու, իսկ ապագայի բռնակալ այնքանով, որքանով որ, եթե նախադեպը չկա՝ ինքը ստեղծում է նախադեպ, ինչը պարտադիր է դառնում հետագա սերունդների համար, որպեսզի նրանք կիրառեն։ Այնպես որ, այս պալատի ստեղծումը, պալատի որոշումների կայացումն ինքնին կարևորագույն հենք կարող են հանդիսանալ հակակոռուպցիոն իրավական դաշտը միասնականացնելու տեսանկյունից,-ասաց նա։

Լիպարիտ Մելիքջանյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել