Դպրոցների տնօրեններ են փոխվել․ քաղաքապետի որոշումները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի դպրոցներից երկուսում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել։ Մասնավորապես․

Iravaban.net-ը տեղեկանում է, որ քաղաքապետի հունիսի 17-ի որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Արև Աբրահամյանի դիմումը, վերջինս 2022 թվականի հունիսի 20-ից ազատվել է «Երևանի Ն. Զարյանի անվան համար 130 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:

Հրաչյա Սարգսյանի հունիսի 21-ի որոշմամբ Արև Աբրահամյանը (իր իսկ ներկայացրած դիմումի հիմքով) նշանակվել է «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։ Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:

Սրան զուգահեռ, քաղաքապետի հունիսի 20-ի որոշմամբ, հիմք ընդունելով Նվարդ Հովսեփյանի դիմումը, նրան նշանակել է Երևանի
Ն.Զարյանի անվան համար 130 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը: Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:

Հունիսի 21-ի որոշմամբ էլ Գայանե Աղասարյանը hունիսի 21-ից ազատվել է Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2017 թվականի հունիսի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել