Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։
Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչու և ինչպես ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»,-նշել է նա։