Մենք դուրս ենք եկել պայքարի, որ ստին, կեղծիքին ու ձևականությանը վերջ տանք. այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Մենք դուրս ենք եկել պայքարի, որպեսզի մեր երազանքները կերտենք: Մենք դուրս ենք եկել պայքարի, որ թուրքը Հայաստան ոտք չդնի: Մեր պայքարից ամենաշատը նեղվում, ահաբեկվում ու վախենում են օրվա իշխանությունների խմբակն ու թուրքը, որովհետև նրանք հազիվ գտեն են մեկին, ում կարողանում են օրակարգ պարտադրել: Դա չի լինելու»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանից ավելի վերև էլ են հարցեր կարգավորվում:
«Մենք հասկանում ենք, թե այդ վերևները որտեղ է տանում: Այդ վերևները թուրքական օրակարգ պարտադրելն է, բայց մենք ասում ենք, որ մեր պայքարով դա չենք հանդուրժելու»,- ասաց նա: