Ինչպե՞ս է առաջադրվում օրենքի նախագիծը

Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին: 

Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը (հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգայինժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովինախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:

Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

գ) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

դ) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

ե) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

զ) անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել