Նիկոլ Փաշինյանի մի շարք որոշումներում փոփոխություններ են կատարվել

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 22-ին, վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել, որում նշվում է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի`

1) 2020 թվականի հուլիսի 3-ի «Անահիտ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ նշանակելու մասին» N 770-Ա և 2021 թվականի օգոստոսի 19-ի «Արփինե Առաքելյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ նշանակելու մասին» N 879-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով.

2) 2021 թվականի հուլիսի 1-ի «Քրիստինե Խանազադյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ նշանակելու մասին» N 700-Ա որոշման վերնագրում և տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով, իսկ «այլ միջազգային» բառերը՝ «օտարերկրյա» բառերով»,- նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել