Viva-MTS-ը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է իր բաժանորդներին․
«Հարգելի բաժանորդներ,
Կեսգիշերից հետո ժամը 02:00 սահմաններում իրականացվելու են ինտերնետ հասանելիությունն ապահովող համակարգի արդիականացման աշխատանքներ։ Հնարավոր է ինտերնետի կարճատև ընդհատում։
Վիվա-ՄՏՍ-ն աշխատանքներն իրականացնում է ցանցի՝ նվազագույն ծանրաբեռնվածության ժամերին։ Հայցում եմք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։
Շնորհակալություն»,-նշվում է հայտարարության մեջ։