Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 2-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
Հրամանը ուժի մեջ է մտել հունիսի 16-ին։
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են մինչև 18 տարեկան անձանց (այսուհետ` Երեխաներ) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է համապատասխան լիցենզիա և առողջապահության նախարարության հետ պետական պատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ, Պայմանագիր) ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում և վերականգնողական կենտրոններում (մանկական հիվանդանոցներ, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների /միավորումների /կենտրոնների մանկական ստորաբաժանումներ, առողջարաններ և այլն):
3. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաներին և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց (անձի) երեխաներին` Հայաստանի Հանրապետությունում փաստացի ապրող և առողջության առաջնային պահպանման (այսուհետ, ԱԱՊ) բժշկական կազմակերպությունում հաշվառված երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաներին:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց երեխաների` առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում հաշվառում չունեցող երեխաների` պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում` համաձայն սույն չափորոշչի 8-րդ և 14-րդ գլուխներում ներկայացված ցանկերի:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից տրված վկայականի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում «մշտական կացության» կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձանց երեխաները, օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների հետ բժշկական օգնության և սպասարկման բուժօգնության հավասար իրավունքներից:
6. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել է հետևյալ պայմաններում՝
1) շուրջօրյա հիվանդանոցային հսկողության պայմաններում,
2) ցերեկային ստացիոնարի պայմաններում,
3) մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային պայմաններում հսկողություն չպահանջող պայմաններում
4) հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում
5) անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն` անհետաձգելի կարճատև բժշկական օգնության (այսուհետ, Էմերջենսի) բաժանմունքներում կամ ծավալված մահճակալների վրա,
7. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում (այդ թվում` վերականգնողական) բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը ներառում է.
1) հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում,
2) վարակիչ hիվանդությունների դեպքում, որը ներառում է՝
ա. տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը` հակատուբերկուլոզային դիսպանսերներում (կենտրոններում),
բ. վարակիչ, այդ թվում աղիքային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը՝ մանկական ինֆեկցիոն տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում,
3) սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ, Պայմանագիր) ունեցող բժշկական կազմակերպություններում,
4) չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ախտորոշման ճշտման նպատակով մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում,
5) հոգեկան խանգարումների բուժումը և մասնագիտական խնամքը՝ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների մանկական հոգեբուժական բաժանմունքներում` մանկական հոգեբուժական դիսպանսերների հոգեբույժների էլեկտրոնային ուղեգրմամբ,
6) նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 17-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1961-Լ հրամանի,
7) Պերիտոնեալ և հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը՝ բժշկական օգնության տվյալ տեսակի գծով պետական պատվեր ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: Հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 91-Ն հրամանի:
8. Երեխաների արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների (մասնագիտացված կենտրոններ, հիվանդանոցներ, դիսպանսերներ) կողմից պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ապահովվում է հետևյալ ծավալներով.
1) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացումը՝ բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում,
2) քրոնիկ հիվանդ երեխաների մասնագիտացված դիսպանսերային հսկողության իրականացումը` ըստ հիվանդությունների խմբերի և դիսպանսերային հսկողության սխեմաների, ՀՀ առողջապահության նախարարության հետ տվյալ տեսակի ծառայություն մատուցելու համար պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից,
3) ախտորոշման ճշտման նպատակով նեղ մասնագիտական խորհրդատվության և ըստ անհրաժեշտության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը արտահիվանդանոցային պայմաններում` ՀՀ առողջապահության նախարարության հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից՝ ԱԱՊ բժշկական կազմակերպության բժշկի (էլեկտրոնային կամ թղթային) ուղեգրմամբ:
9. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում է իրականացվում նաև երեխաների, այդ թվում նորածինների արտագնա անհետաձգելի մասնագիտական շտապ բժշկական օգնության կազմակերպումը և ըստ անհրաժեշտության տեղափոխումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 17-ի թիվ 1961-Լ և ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. մայիսի 8-ի թիվ 1458-Ա հրամանների:
ԳԼՈՒԽ 2. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Երեխաներին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը, բժշկական ցուցումների առկայության դեպքում, կազմակերպվում է հետևյալ ընթացակարգով.
1) երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է նրան սպասարկող ԱԱՊ բժշկի էլեկտրոնային ուղեգրմամբ, մասնագիտացված դիսպանսեր կենտրոնների (եթե երեխան դիսպանսեր հսկողության տակ է գտնվում այդ կենտրոնում) կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգրով` ծննդյան վկայականի և ծնողների(ծնողի)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ: Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում նաև այլ պետության կողմից տրված ծննդյան վկայականը կամ անձնագիրը` ծնողներից մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և երեխայի ԱԱՊ բժշկական կազմակերպությունում հաշվառված լինելու դեպքում,
2) մինչև 18 տարեկան երեխաների հոսպիտալացումը վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի կարճաժամկետ հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում կարող է իրականացվել առանց ուղեգրի` համաձայն սույն չափորոշչի 8-րդ և 14-րդ գլուխներում ներկայացված ցանկերի:
3) Մանկատներում խնամվող երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ուղեգրումը կարող է կատարվել այդ կազմակերպության բժշկի կողմից (թղթային), իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն ԱԱՊ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից, որտեղ սահմանված կարգով հաշվառված է երեխան:
4) Այլ գերատեսչության ենթակա բժշկական կազմակերպության կողմից սպասարկվող երեխայի հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում ուղեգրումը կատարվում է տվյալ գերատեսչության կողմից:
11. Հիվանդանոցային մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխման դեպքում հոսպիտալացման հիմք է հանդիսանում տեղափոխման էպիկրիզը: Մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը պացիենտի տեղափոխումը կատարվում է բժշկական կազմակերպությունների փոխհամաձայնությամբ (շտապ օգնության ծառայության միջոցով):
12. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացում պարտադիր է ԱԱՊ բժշկական կազմակերպության հետ հետադարձ կապի ապահովումը՝ այն է` դուրսգրման էպիկրիզի մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ, և/կամ հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից հաստատված դուրս գրման էպիկրիզի արտատպումը և տրամադրումը պացիենտի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին, ինչը վավերացվում է ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից՝ հիվանդության պատմագրի մեջ:
13. Երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության և երեխաների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում նշված ծառայությունների բացակայության դեպքերում (անոթային, էնդոկրին վիրաբուժություն, օնկոնեյրովիրաբուժություն, օնկոուրոլոգիա, թորակալ օնկովիրաբուժություն, օրթոպեդիկ օնկովիրաբուժություն, էնդոկրին օնկովիրաբուժություն և այլն), երեխայի բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է կազմակերպվել տվյալ ոլորտներից որևէ մեկին մոտ ուղղվածություն ունեցող` երեխաների բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակներով լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունում, իսկ վերջինիս անհնարինության դեպքում մեծահասակների նեղ մասնագիտացված հիվանդանոցային ստորաբաժանումներում, տվյալ ուղղվածության մանկական նեղ մասնագետների ներգրավմամբ՝ հանձնաժողովային եզրակացության (կոնսիլիումի) հիման վրա:
14. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցները` հաստատված փաթեթների շրջանակներում (օր.,հիվանդասենյակով պացիենտի ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, այդ թվում վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և ներերակային ներարկման հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, պացիենտի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, բժշկական ցուցումով հարբժշկական ծառայությունները, իսկ հիվանդանոցային պայմաններում հակատուբերկուլոզային, հոգեբուժական, վերականգնողական և առողջարանային բուժման ընթացքում՝ նաև պացիենտի սննդով պարտադիր ապահովման ծախսերը):
15 Բոլոր այն դեպքերում, երբ երեխան բերվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարան շտապ օգնության ծառայության միջոցով, իսկ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների աշխատանքային ժամերից դուրս (ժամը 1700-900) և հանգստյան և տոնական օրերին նաև ինքնուրույն` սուր վիճակում, սակայն հետագայում չի հոսպիտալիզացվում (վիճակի բարելավում, տեղափոխում այլ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, հրաժարում հոսպիտալիզացիայից, բուժումը հնարավոր է կազմակերպել ԱԱՊ համակարգում), բժշկական կազմակերպության կողմից բժշկական ծառայությունը մատուցվում է անվճար:
16. Խորհրդատվության արդյունքում լրացվում է Չհոսպիտալացված հիվանդի խորհրդատվության թերթիկ (թղթային և էլեկտրոնային)` համաձայն սույն չափորոշչի Ձև 1-ի:
17.Հիվանդանոցային պայմաններում բուժում չպահանջող վնասվածքաբանական, սուր վիրաբուժական վիճակների կասկածով երեխաների անհետաձգելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները և փոքր վիրաբուժական միջամտությունները իրականացվում են անվճար և փոխհատուցվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման Պայմանագրով նախատեսված փոխհատուցման գներով:
18.Մանկաբուժական երրորդ մակարդակի հիվանդանոցների (կենտրոնների, համալիրների, միավորումների) կառուցվածքում ընդունարանին կից գործում են անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական բաժանմունքներ (էմերջենսի), իսկ մանկաբուժական ծառայություն իրականացնող հիվանդանոցների ընդունարանների կազմում ծավալված են անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական մահճակալներ, որոնց նպատակն է հիվանդանոցային պայմաններում իրականացնել պացիենտի դիտարկումը և հսկողությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկուսացումը` պացիենտի հետագա վարման որոշումը կայացնելուց առաջ, ինչպես նաև իրականացնել պացիենտի վիճակի կամ հիվանդության ախտորոշումը և կարճատև բուժումը, որից հետո որոշում է կայացվում պացիենտի հետագա հոսպիտալացման` հիվանդության պատմագրում ներկայացնելով հիմնավորում, կամ այլ բժշկական կազմակերպություն տեղափոխման կամ դուրս գրման վերաբերյալ: Էմերջենսի բաժանմունքներում/մահճակալների վրա իրականացվում է երեխաների ախտաբանական վիճակների բուժումն ու հսկողությունը` համաձայն չափորոշչի 14-րդ գլխում սահմանված ցանկի:
19.Մանկաբուժական ծառայություն իրականացնող հիվանդանոցների ընդունարանների կազմում գործող` անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական մահճակալները` կախված տվյալ բժշկական կազմակերպության մանկաբուժական կադրերով հագեցվածությունից, կարող են տեղակայվել մանկաբուժական բաժանմունքում:
20.Անհետաձգելի կարճատև հոսպիտալացման բաժանմունքում գտնվելու կամ մահճակալներ զբաղեցնելու ժամանակահատվածը սահմանվում է ոչ պակաս, քան 2 ժամ և ոչ ավելի, քան 16 ժամ (հիմնավորման դեպքում` մինչև 24 ժամ):
21.Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը պացիենտի հիվանդանոց ընդունվելու ժամանակ երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին ապահովում է հասցեական տեղեկատվությամբ երեխայի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների մասին, ինչը վավերացվում է ծնողի /օրինական ներկայացուցչի/կոնտակտային անձի կողմից:
22. Երեխաների պլանային բժշկական օգնության և սպասարկման գործընթացը կարող է իրականացվել հերթագրման եղանակով, համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգի, ընդ որում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված հիմունքներով (ապահովագրական փոխհատուցում, բժշկական կազմակերպության միջոցների հաշվին, վճարովի հիմունքներով և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին):
ԳԼՈՒԽ 3.ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
23. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ապահովվում է մինչև 18 տարեկան երեխաների վերականգնողական բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոններում` առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների կամ մասնագիտացված դիսպանսերների/կենտրոնների ուղեգրմամբ:
24.Երեխաների վերականգնողական բժշկական օգնությունն ու սպասարկման կազմակերպումն և իրականացումը կարող է կազմակերպվել արտահիվանդանոցային (ամբուլատոր)պայմաններում, հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև առողջարանային տիպի բժշկական կազմակերպությունում և առողջարաններում:
25. Սույն չափորոշչի 9-րդ գլխում ներկայացված հիվանդությունների դեպքում բուժումը վերականգնողական կենտրոններում կազմակերպվում է ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում: 9-րդ գլխում նշված հիվանդությունների դեպքում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել նաև շուրջօրյա ռեժիմով, եթե կան դժվարություններ ամենօրյա այցելությունների կազմակերպման առումով (երեխայի տեղաշարժման սահմանափակ հնարավորության և/կամ բնակության վայրի/տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիաների հետ կապված դժվարություններ):
26. Հիվանդանոցային պայմաններում վերակենդանացման/ինտենսիվ թերապիայի և մասնագիտացված բաժանմունքներում բուժվող պացիենտները ստանում են սուր վերականգնողական ծառայություններ` համաձայն սույն չափորոշչի 10-րդ գլխում ներկայացված հիվանդությունների և վիճակների: Սույն կետում նշված դեպքերում սուր վերականգնողական բուժումը կարող է իրականացվել նաև այլ մասնագիտացված կենտրոնների հրավիրյալ մասնագետների կողմից:
27. Մտավոր, լսողական և զարգացման այլ հապաղումներով երեխաների վերականգնմանն ուղղված բուժումը ամբուլատոր պայմաններում, իսկ ֆիզիկականի դեպքում նաև ցերեկային ստացիոնարի պայմաններում իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից` համաձայն սույն չափորոշչի 9-րդ և 11-րդ գլուխներում ներկայացված հիվանդությունների ցանկի:
28. Հիվանդանոցային պայմաններում երեխաների վերականգնողական բուժումը կախված հիվանդ երեխայի վիճակից և ախտորոշումից, կարող է իրականացվել ոչ ավելի քան 46 օր` մեկ տարվա ընթացքում:
29.Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ընթացքում ապահովվում է երեխաների և խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:
ԳԼՈՒԽ 4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
30. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 18 տարեկան քրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների առողջարանային բուժումը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում:
31. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրությունը իրականացվում է երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) կամ համապատասխան նեղ մասնագետի ներկայացմամբ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարանային/վերականգնողական բժշկական կազմակերպությունների մասնագիտական ուղղվածությամբ, ինչպես նաև սույն չափորոշչով հաստատված` ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումների և հակացուցումների` համաձայն չափորոշչի 13-րդ, և առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների` համաձայն չափորոշչի 12-րդ գլուխներում ներկայացված ցանկի: Առողջարանային բուժման ենթակա երեխայի համար տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժիշկ) կողմից լրացվում է Առողջարանային ուղեգրման տեղեկանք` համաձայն սույն չափորոշչի Ձև 2-ի, որը հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից:
1) Առողջարանային բուժման տեղեկանք կարող է տրամադրել նաև այն բժշկական կազմակերպությունը, որն իրականացնում է նեղ մասնագիտական դիսպանսերային ծառայություն և/կամ ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման հապաղումներ ունեցող երեխաների բժշկական օգնություն և սպասարկում:
32. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրության գործընթացը իրականացվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության և սույն չափորոշչի 33-րդ կետի առաջին ենթակետով սահմանված բժշկական կազմակերպության տնօրենի կողմից լիազորված աշխատակցի կողմից, ով իրականացնում է`
1) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների հաշվառումը,
2) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների ընտրությունը, համաձայն սույն կարգով հաստատված` առողջարանային/վերականգնողական բուժման ընդհանուր հակացուցումների և ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների` համաձայն սույն չափորոշչի 12-րդ և և 13-րդ գլուխներով սահմանված ցանկերի,
3) բժշկական փաստաթղթերի լրացման որակի և ուղեգրվող երեխայի նախնական հետազոտման լիարժեքության վերահսկումը,
4) առանձին դեպքերում համապատասխան դիսպանսերային կենտրոններում մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը` առողջարանային բուժման ցուցումները կամ հակացուցումները հստակեցնելու վերաբերյալ:
33. Բժշկական կազմակերպության կողմից հաստատված Առողջարանային ուղեգրման տեղեկանքը` համաձայն սույն չափորոշչի Ձև 2-ի, երեխաների ծննդյան վկայականները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան/ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ` որոնք վերը նշված փաստաթղթերի հիման վրա տրամադրում են ուղեգրեր` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման N 7-հավելվածով հաստատված ուղեգրի ձևաթղթով:
34. Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից էլեկտրոնային ուղեգրերի հատկացումը իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բաշխացուցակի (բաշխումն իրականացվում է ըստ մանկական բնակչության թվի հարաբերակցության) և առողջարանային ուղեգրման տեղեկանքի:
35. Պետական պատվերի շրջանակներում մեկ երեխային առողջարանային բուժման ուղեգիր կարող է տրամադրվել ոչ ավելի, քան օրացուցային տարին մեկ անգամ: Ուղեգրերի տրամադրման գործընթացում կիրառվում է առաջնահերթության սկզբունքը, ըստ որի նախապատվությունը տրվում է նախկինում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին, իսկ նախկինում առողջարանային բուժում չստացած երեխաների բացակայության դեպքում` բաշխմանը նախորդող օրացուցային տարվա ընթացքում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին:
36. Ուղեգրի և երեխայի ծննդյան վկայականի/անձնագրի հետ միասին առողջարան են ներկայացվում Երեխայի առողջարանային քարտը` համաձայն սույն չափորոշչի Ձև 3-ի:
37. Առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, բուժման մեկ հերթափոխի տևողությունը` 14-18 օր (կախված առողջարանի ուղղվածությունից, երեխայի ախտորոշումից և վիճակից), իսկ մանկական ուղեղային կաթվածի դեպքում` մինչև 30 օր:
38. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջարանային բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում մինչև 5 տարեկան, ինչպես նաև անհատական խնամքի կարիք (տեղաշարժման և ինքնասպասարկման դժվարություն) ունեցող հաշմանդամ երեխաների բուժման ընթացքում պետության կողմից ապահովվում է նաև նրանց խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:
39. Առողջարանային բուժման ավարտից հետո տեղամասային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն ներկայացնելու համար երեխայի ծնողին տրամադրվում է հետադարձ կտրոն` համաձայն սույն չափորոշչի Ձև 3, առողջարանում իրականացված բուժման, դրա արդյունավետության, հետագա բուժման առաջարկների և վարակիչ հիվանդների հետ կոնտակտի վերաբերյալ:
40. Առողջարանային ուղեգրումների հիմնավորվածությունը վերահսկելու նպատակով առողջարանի/բժշկական կազմակերպության, որի կազմում է գործում առողջարանը, տնօրենի հրամանով ստեղծվում է բժշկական հանձնաժողով (առողջարանի տնօրենի տեղակալի նախագահությամբ և 2 բժիշկների անդամությամբ), որի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում` չհիմնավորված ուղեգրումների դեպքում երեխային բնակության վայր վերադարձնելու վերաբերյալ:
41. Ուղեգրումը կարող է համարվել չհիմնավորված, եթե
1) երեխայի մոտ բացակայում են տվյալ առողջարանի ուղղվածությանը համապատասխան բժշկական ցուցումները կամ առկա են առողջարանային բուժման հակացուցումներ` համաձայն սույն չափորոշչի առողջարանային /վերականգնողական բուժման ընդհանուր հակացուցումների և ըստ օրգան-համակարգերի առողջարանային/ վերականգնողական բուժման ցուցումների և հակացուցումների ցանկերի,
2) ուղեգրումն իրականացվել է սույն չափորոշիչով սահմանված դրույթների խախտումով:
42. Առողջարանային բուժման երեխային չհիմնավորված ուղեգրման դեպքում առողջարանի տնօրինության կողմից 2 օրինակից լրացվում է «Առողջարանային բժշկական հանձնաժողովի եզրակացություն»` համաձայն սույն չափորոշչի Ձև 4-ի, որի մեկ օրինակը ուղարկվում է Երևանի քաղաքապետարանի/ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, իսկ մյուսը տրվում ծնողին` համապատասխան բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնելու համար:
ԳԼՈՒԽ 6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
43. Ախտորոշման ճշտման նպատակով կամ ԱԱՊ բժշկական կազմակերպության հնարավորությունից դուրս լրացուցիչ մասնագիտացված խորհրդատվության և տարբերակիչ ախտորոշում պահանջող դեպքերում, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունները կազմակերպվում են նեղ մասնագիտացված կենտրոններում` երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպության ուղեգրմամբ, համաձայն սույն չափորոշչի Ձև 5-ով հաստատված ուղեգրի ձևի` ՀՀ առողջապահության նախարարության հետ տվյալ տեսակի ծառայություն մատուցելու համար պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունների կողմից ` ծննդյան վկայականի/ անձնագրի ներկայացմամբ:
44. Ուղեգրման պարտադիր պայման է հանդիսանում ուղեգրող ԱԱՊ կազմակերպության կողմից մասնագիտացված բժշկական կազմակերպությունում պացիենտի հերթագրումը` ուղեգրման նպատակի գրանցումով: Ախտորոշման ճշտման նպատակով կամ լրացուցիչ մասնագիտացված խորհրդատվության և տարբերակիչ ախտորոշում պահանջող դեպքերում, համապատասխան բժշկական կազմակերպություն ուղեգրելիս ուղեգրող կազմակերպության կողմից անհրաժեշտ է ձեռք բերել նախնական պայմանավորվածություն տվյալ բժշկական կազմակերպության ընդունարանի հետ (հեռախոսահամարները ներկայացված են բժշկական կազմակերպությունների էլեկտրոնային կայքերում), հերթագրման նպատակով: Առանց պայմանավորվածության դեպքերը կարող են չսպասարկվել տվյալ օրը:
45. Լաբորատոր-գործիքային հետազոտությունների կրկնումից խուսափելու նպատակով սույն չափորոշչի Ձև 5-ով հաստատված ուղեգրին կցվում են կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և/կամ քաղվածքը երեխայի բժշկական հսկողության քարտից: Նեղ մասնագիտացված կենտրոններում իրականացվող խորհրդատվությունների և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ծավալը որոշվում է ախտորոշման ճշտումն իրականացնող նեղ մասնագիտական կենտրոնի կողմից:
46. Մարզերից ուղեգրված երեխաների խորհրդատվության և ախտորոշիչ հետազոտությունների իրականացման արդյունքում հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն առաջանալու պարագայում թույլատրվում է ինքնաուղեգրում խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություն` սակայն ոչ ավելի քան բժշկական կազմակերպության պետական պատվերի տարեկան ընդհանուր ծավալի 25%-ից: Նշված դեպքերը փոխհատուցման են ներկայացվում մեկ ծրագրով:
47. Հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են.
1) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն, ընդ որում մարզերից ուղեգրված երեխաների դեպքում թույլատրվում է ուղեգրում խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:
2) Խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպությունը` հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների իրականացման համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում (անկախ հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների մասով պետական պատվերի առկայությունից), հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունը իրականացնում է ներքին ուղեգրումով` ախտորոշման ճշտման ծրագրի շրջանակներում:
48. Գյուղական ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից սպասարկվող երեխաների համար մանկաբուժական մասնագիտական օգնության ապահովման շրջանակներում տարածաշրջանային/ շրջանային բժշկական կազմակերպության մանկաբույժի մոտ ուղեգրման դեպքում փոխհատուցումը կատարվում է երկու բժշկական կազմակերպությունների միջև պայմանագրային հիմունքներով:
1) Գյուղական ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից ախտորոշման ճշտման նպատակով նեղ մասնագիտացված կենտրոններ ուղեգրումը կարող է իրականացվել միայն տարածաշրջանային բժշկական կազմակերպություններում խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների իրականացումից հետո, կցելով կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները:
49. Սույն կարգի 43-րդ կետով նախատեսված ուղեգրի բացակայության դեպքում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների բաժանմունքների մասնագետների խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում է վճարովի հիմունքով:
ԳԼՈՒԽ 7. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՅԼ ԾԱՎԱԼՆԵՐ
50. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման շրջանակներում ապահովվում են նաև`
1) Երեխաների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնց կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի,
2) Նորածինների բժշկական զննման իրականացումը` որոշակի հիվանդությունների բացահայտման նպատակով (այսուհետ` սկրինինգ) գործընթացի կազմակերպումը և իրականացումը` Առողջապահության նախարարության կողմից Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից, այդ թվում հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, անհասության ռետինոպաթիայի, սրտի կրիտիկական բնածին արատների, կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգների իրականացումը:
3) ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին հատուկ բուժական կաթնախառնուրդով ապահովումը` մասնագիտական եզրակացության հիման վրա,
4) Արհեստական կաթնախառնուրդներով ապահովումը` համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 23-ի «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» N1105-Ն որոշմամբ սահմանված շահառուներին:
Մանրամասները՝ այստեղ։