Հրաչ Փիլիպոսյանն է՝ գիշերը զոհված զինվորը. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրաչ Փիլիպոսյանն է՝ գիշերը զոհված զինվորը։

Երեկ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է ՀՀ սուվերեն տարածք Վարդենիսի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել ո՛չ զոհված հայ զինվորի եւ ո՛չ էլ Վարդենիսի ուղղությամբ թուրքի արձակած կրակոցների մասին։

Երևի զբաղված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը գրելով։

Հրաչը Բյուրականից էր, ընտանիքի ավագ որդին»,- գրել է նա:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն հակառակորդը գիշերը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, որի հետևանքով զինծառայող է զոհվել:

Հնարավոր է սա 1 անձ և դրսումը-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել