Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել դժվարանցանելի տեղանքից

Հունիսի 18-ին, ժամը 16։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնավան գյուղի «Գոմեր» կոչվող հանդամասում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, գտնվում է դժվարանցանելի տեղանքում․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակի նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները Լեռնավան գյուղի «Գոմեր» կոչվող հանդամասից Վ․ Մ․-ին (ծնված 1963 թ․) պատգարակել են (մոտ 400 մ), այնուհետև փրկարարական մեքենայով (մոտ 2 կմ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել