Երևանում այս պահին ընթանում է «Դիմադրության» շարժման իրազեկման երթը․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, Երևանում այս պահին ընթանում է «Դիմադրության» շարժման իրազեկման երթը։

Իջեք փողոց, միացեք պայքարի ձեր քույրերին և եղբայրներին։

Իսկ հունիսի 18-ին, ժամը 19։30-ին, հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կկայանա համապետական հանրահավաք»,- գրել է նա։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր՝ հունիսի 16-ին, երթ է իրականացնում Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքից:

Հիշեցնենք, որ նախօրեին շարժումն ինքնաբուխ ակցիա էր իրականացրել Վարդանյանների այգում: Նրանք այնտեղից շարժվել էին Դատախազության շենքի մոտ, փակել փողոցը և գունավոր ծուխ բաց թողել: Որից հետո շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ազատության հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել