Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. 2023 թվականին Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»։
Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի 2023թ․առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով կազմ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- Երևանի քաղաքապետի տեղակալ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության վարչության պետ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ,
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ։