Սևակ Խաչատրյանը ստանձնել է Սոթք վարչատարածքային միավորի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի ընկերներ, համագյուղացիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ 13.06.2022թ-ից զբաղեցնում եմ Սոթք վարչատարածքային միավորի ղեկավարի պաշտոնը։ Կաշխատեմ ուժերս ներածին չափով օգտակար լինել սահմանամերձ մեր համայնքին, կփորձեմ հնարավորինս լուծել համագյուղացիների և համայնքի խնդիրները…
Միասին մենք կարող ենք.․․»,- գրել է նա։