Երևան քաղաքում՝ հունիսի 15-ին կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: