Դատապարտյալի մոտից հայտնաբերվել է կասկածելի զանգված․ ՔԿԾ

2022 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել մասնաշենքերից մեկից դուրս եկած, տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին, որն այդ ընթացքում հատակին է նետել գոտկատեղում թաքցված փաթեթը:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել