Ընդդիմության «Լաո»-ի փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է: Հայտարարությամբ հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինս անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Իրական «Լաո»-ն միշտ է արթուն: Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Հենց իրենք՝ մեր երկրի իրական տերերը, որոնք որևէ պարագայում թույլ չեն տալու ներքին անհաշտություն, պարտաստ լինելով օգտագործել իրենց ողջ ներուժը մեր պետականության հիմքերը անցնցում պահելու համար: Իսկ ընդդիմության «Լաո»-ի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունք չեն ունենալու, այլև շարունակելու դեպքում մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել