«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին:
«Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատը ներկայացվում է արդեն ներպետական բոլոր ատյանները անցնելուց հետո, խնդրում եմ ասել, թե ՄԻԵԴ-ի կողմից Մարդու իրավունքների կոպիտ խախտում արձանագրելու դեպքում ո՞ր դատավորն է համարվում այս իրավակարգավորման սուբյեկտ: Խնդրում եմ նաև հստակեցնել, թե ո՞ր մարմինն է հարուցում կարգապահական պատասխանատվության այդ վարույթը»,- հարցրեց նա:
Փոխնախարարը պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց, որ գործող վարույթ հարուցող բոլոր մարմինները իրավասություն ունեն ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքում վարույթ հարուցել:
«Դա վերաբերելի է ՄԻԵԴ-ի կողմից կայացրած այն վճիռներին, որտեղ կոնկրետ կֆիքսվի, որ դատավորի դիտավորությամբ կամ կոպիտ անփույթության հետևանքով է տեղի ունեցել մարդու իրավունքների խախտումը: Այսինքն, լիազոր մարմինը վերցնելով ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումը, պետք է արձանագրի, թե արդյոք ՄԻԵԴ-ը ֆիքսել է, որ կոնկրետ այս դատավորը կամ դատական շղթայի ընթացքում տեղի ունեցածի ընթացքում խախտվել է Մարդու իրավունք և դա եղել է դատավորի պատճառով»,- ասաց նա:
Արձագանքելով փոխնախարարի պատասխանին՝ պատգամավորը հարցրեց, թե արդյոք ճիշտ է հասկանում, որ նոր կարգավորմամբ հնարավորություն է ընձռնվելու այն դատավորներին, որոնք մասնակից են եղել «Մարտի 1»-ի գործով արդարացումների դատական ակտերի կայացմանը ենթարկել պատասխանատվության:
Գրիգոր Մինասյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռնվում ՄԻԵԴ-ի կողմից կայարած 15 տարվա վաղեմություն ունեցող վճիռները ուսումնասիրել, և եթե դատավորի կողմից դիտավորությամբ կատարված խախտումներ արձանագրվեն, ապա կարող են կարգապահական վարույթի շրջանակում գործը վեր հանել և պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված դատավորին: