Բանակում չեմ ծառայել, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը․ ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Սարգսյանը հերքում է, որ բանակ չգնալու համար կտրել է իր երակները: Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մի երկու անգամ դա հերքել եմ, դա անբարո սուտ է։ Բանակում չեմ ծառայել, բայց պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը, եղել եմ 1-ին վաշտի հրամանատարը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:

Սաղաթելյանը հայտնել էր, թե ՔՊ-ական պատգամավորն ինքնավնասումով՝ դաստակի երակները կտրելով, խուսափել է բանակում ծառայելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել