Ե՞րբ է բանկը համարվում անվճարունակ

Բանկի սնանկությունը` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:

Բանկը կարող է սնանկ ճանաչվել բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա` ելնելով օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկից:

Օրինակ՝ բանկը համարվում է անվճարունակ, եթե`

ա) օրենքի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ
բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`
գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`
դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել