Վթարային ջրանջատում Երևանում և Վայոց ձորում․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 14-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Հաղթանակի 2, 4, 11 փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 14-ին ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի նաև Չեխովի  0-10/1 շենքերի, Մայիսի 9-ի,  49-51/1 կենտ շենքերի,  Շեվչենկոյի 10 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել