Քաղաքի կարևորագույն փողոցներից մեկի մի գիծը «կորել է». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բնական է, որ քաղաքապետարանի գործունեությանը անդրադառնալու կարիք չկա, բայց ստիպված եմ գրել Ծիծեռնակաբերդի խճուղու վերականգնման մասին։

Այն, որ քանդված ճանապարհը վերականգնվել է մեկ ամիս անց՝ ցուցաբերելով բացառիկ դանդաղկոտություն, դեռ մի կողմ։

Հիմա ուշադրություն. քաղաքի կարևորագույն փողոցներից մեկի մի գիծը «կորել է»։ Մեկ ամիս տանջվելուց հետո քանդված 2 գծանոց (դեպի Կենտրոն) փողոցը դարձել է 1 գծանոց փողոց։

Ծիծեռնակաբերդի խճուղին իր նախկին տեսքը, ըստ ամենայնի, կստանա մի քանի տարի հետո։

Սա աղետների կանխարգելման, աղետների հետևանքների վերականգման՝ պետական համակարգի արձագանքն է։

Շարունակենք ապավինել Աստծո զորությանը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին աղետներից հեռու պահելու հարցում»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել