Պատերազմական հանցագործության դեպքով հարուցվել է 2000 գործ. 5-ը՝ պետական դավաճանության մեղադրանքով

Արցախի ԱԱԾ-ն այս շաբաթ հայտարարեց՝ բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մեխանիզմն արդեն ծանոթ է: Թիրախավորվում են զինվորականները, նրանց հետ կապ են հաստատում կանանց նկարներով բացված օգտահաշիվներից, հաստատում անձնական շփում, հետո գումար փոխանցում՝ առաջարկելով պետական ու ռազմական գաղտնիքներ հաղորդել, հայտնում է Առաջին լրատվական ալիքը։

Պետական դավաճանության այդպիսի 5 գործ էլ Հայաստանում է քննվում, իսկ պատերազմական այլ բնույթի հանցագործությունների՝ ավելի քան 2000 գործ. կռվի համար նախատեսված զենքը Հայաստան տեղափոխելու դեպքերից մինչև ծառայակիցների ու ենթակաների կյանքի գնով փախուստ մարտադաշտից: Ընդ որում, ենթադրյալ հանցագործների շարքում բարձրաստիճան զինվորականներ կան՝ ընդհուպ գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի կոչոմներով:

Հայաստանի Հանրապետությանը անվերապահ ծառայելու խոստում տվածներից 32-ի մեղքն արդեն ապացուցված է, մոտ 800-ի վերաբերյալ գործերը դեռ քննության փուլում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել