Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են՝ հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը։ նախարարությունից հայտնում են, որ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ:
«Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում:
ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը:
Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը»,-նշվում է նախարարության պաշտոնական կայքէջում: