Աշխատանք՝ նախագահականում

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ռուսալեզու թարգմանություններ իրականաց­նելու աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար մրցույթ է հայտարարվել։

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրապետության նախագահի գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած տեղեկատվության մոնիթորինգ, ինչպես նաև համապատասխան նյութերի ռուսերեն լեզվով թարգմանու­թյուն:

Հիմնական պարտականությունները՝

· Առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրա­պետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղա­քական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատրաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին։

· Իրականացնում է Հանրապետության նախագահի ելույթների, ուղերձների, նամակների հայերենից ռուսերեն թարգմանություն։

Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվում է՝

– բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:

– Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

– համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.
– ռուսաց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներ­գրավ­վում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն [email protected] հասցեով՝

  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պա­հանջ­ների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
  • աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն­ները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

· Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա­ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

· Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հունիսի 14-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել