«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջ։ Այսօր լուծվեցին երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Էլ դարդ չկա, պրոբլեմ չկա, Նիկոլին Արարատում դիմավորելուց առաջ բերման է ենթարկվել Ալյանսի մարզային կառույցի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։ Բոլոր սարսափելի վտանգներն այլևս չեզոքացած են,իսկ երկիրը անվտանգ է ու ծաղկուն։ Ուռա՜։
Հ.Գ. Մեի փաստաբանները կպարզեն, թե երբվանից է մարդ բերման ենթարկվում առանց բացատրության ու հիմնավորվան։ Սենց սահուն, էս թեման չի փակվի ու գնա»։
