Այսօր ուղեկցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում։ Այս մասին գրառում է կատարել Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել.
«Վարչապետը տեղում ծանոթացել է Հ8 հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են Վեդի համայնքի Տափերական, Նոր Կյանք և Ոսկետափ բնակավայրերում (ընդհանուր 8,7 կմ)։ Շինարարության ավարտը նախատեսվում է երկու ամսից։
Այցելել ենք նաև Մ2-Եղեգնավան հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ (մոտ 3 կմ)։ Տեղում վարչապետը հանձնարարեց բարեկարգել նաև Մ2 միջպետական ճանապարհը հատող կամուրջը։
Կառավարության ղեկավարը նաև չէր մոռացել 2021թ. հունիսին, քարոզարշավի շրջանակներում, Վեդի կատարած այցի ընթացքում երեխաներին տված խոստման մասին։ Պայմանավորվեցինք առաջիկայում վարչապետին հյուրընկալել Վեդիում և կազմակերպել երեխաների հետ հանդիպումը»,-նշել է նա։