Մի քանի վարչական մարմինների մասնակցելը վարչական ակտ ընդունելուն

Եթե վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է նաև վարչական այլ մարմինների թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա դրանք հայցելու և ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ` լրացուցիչ փաստաթղթեր հավաքելը, իրականացնում է վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը:

Վերոնշյալ վարչական մարմնի ստացած թույլտվությունները և համաձայնություններն առանձին բողոքարկման ենթակա չեն. դրանք կարող են բողոքարկվել վարչական ակտի հետ միասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել