Ո՞րն է համարվում հարմար աշխատանքը

Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը՝ հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող գործազուրկ անձանց համար, որոնց զբաղվածության պետական ծառայության կողմից հնարավոր չի եղել ապահովել վերոնշյալ աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:

Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է զբաղվածության պետական ծառայության կողմից մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվող նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում:

Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար, որոնք հրաժարվել են օրենքով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել