Ֆիլմը և ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը

Նախ նշենք, որ այս իմաստով «ֆիլմ» նշանակում է տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա:

Շարժվող պատկերներ համարվում է միմյանց փոխկապակցված պատկերների ամրագրված շարքը՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա, որը հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել։ Շարժվող պատկերներն ստեղծագործական աշխատանքի արդյունք չեն և հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում։

Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ում նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրվել է ֆիլմը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել