Արամ Սիմոնյանն իսկական գիտնական էր. Արմեն Սարգսյանը ցավակցել է

Նա մտավորական էր՝ մտածելակերպի սեփական դրսևորումով ու արտահայտչականությամբ. Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավ եմ ապրում իմ համալսարանական վաղեմի գործընկեր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

Պրոֆեսոր Արամ Սիմոնյանն իսկական գիտնական էր՝ գիտական մեծ վաստակով պատմագիտության և հատկապես հայագիտության ոլորտում՝ կրտսեր գիտաշխատողից մինչև Երևանի պետհամալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն…

Նա մտավորական էր՝ մտածելակերպի սեփական դրսևորումով ու արտահայտչականությամբ…

Արամ Սիմոնյանն իր շուրջը համախմբելու ձիրքով օժտված անհատականություն էր՝ Սյունիքի համ ու հոտով և շրջապատը հարստացնելու յուրահատուկ շնորհքով…

Ցավակցությունս եմ հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել