Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել