Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեղափոխության օրերին՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարիք չկա գիշերելու որևէ հրապարակում կամ փողոցում, քանզի այնքան շատ էինք, որ երբ ուզեինք, կարող էինք վերցնել ցանկացած փողոց ու հրապարակ։
«Սովորաբար հրապարակում քնում են, որպեսզի կարողանան այդ հրապարակը պահել։ Բայց մենք ինչ կարիք ունենք Ֆրանսիայի հրապարակում քնելու, եթե Երևանի բոլոր հրապարակները մերն են, և մենք կարող ենք ցանկացած հրապարակ ցանկացած պահի վերցնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Եվ հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ դեռևս երեկ Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չեն պատրաստվում հեռացնել վրանները և հեռանալ Ֆրանսիայի հրապարակից։ Քանզի Իշխան Սաղաթելյանը գիտակցում է, որ վրանները Ֆրանսիայի հրապարակից հեռացնելուց հետո այլևս չի կարող որևէ հրապարակ լցնել, հիմա գոնե վրաններով է իմիտացիա անում ու կազմակերպում 2000 հոգանոց հանրահավաքները»,- գրել է նա։