Արդեն անհասկանալի է, թե ով որ երկրի շահերն է ներկայացնում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կոչում են քաղաքացիական հասարակություն, արտաքին քաղաքականությամբ զբաղվելու մանդատ չունեն, չեն կարող որպես ՀԿ-ի ներկայացուցիչներ նման բովանդակությամբ հանդես գալ, անել հայտարարություններ, ակցիաներ, կազմակերպել քննարկումներ եւ այլն։

Կարող են գործել միայն իրենց մանդատների’ կանոնադրությամբ նշված առաքելության շրջանակում։

Արդեն անհասկանալի է, թե ով որ երկրի շահերն է ներկայացնում։

Հաջորդ իշխանության պարտավորություններից մեկը պետք է լինի այդ ամենաթողությանը վերջ տալն, ամենախիստ եղանակներով, ընդհուպ քրեական օրենսդրության հոդվածներով»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել