ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
««Հրապարակ» օրաթերթը տեղեկատվություն էր տարածել, որ Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, որին իբրև թե մասնակից եմ եղել նաև ես։ Ասեմ ավելին, ես այդ համալիրում չեմ եղել ընդհանրապես և որևէ միջոցառման և միջադեպի չեմ մասնակցել։
Հեղինակ լրատվամիջոցից խնդրում եմ հերքել այդ սուտ տեղեկատվությունը»։
Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել․
«Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում: Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը։ Մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը»: