Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու» համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր՝

104 քննիչից կազմված քննչական խումբ:

Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։ Ուժայինները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ:

Նշենք, որ ոստիկանությունից պարզաբանել էին, թե հատուկ միջոցներ են կիրառվել, որովհետև ցուցարարները քարեր, շշեր և այլ իրեր են նետել ոստիկանների վրա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել