Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Երևանի մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ են փոխվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի պոլիկլինիկաներում տնօրեններ են փոխվել։ Մասնավորապես, քաղաքապետի մայիսի 16-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կարեն Թորոսյանին՝ 2022 թվականի մայիսի 16-ից ազատել «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Արմինե Գևորգյանի վրա»։

Մայիսի 18-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սերգեյ Մանուկյանի դիմումը՝

1. Սերգեյ Մանուկյանին` 2022 թվականի մայիսի 18-ից նշանակել «Նոր Արեշ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»:

Հունիսի 1-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Սուրեն Ամիրյանի դիմումը՝

1. Սուրեն Ամիրյանին՝ 2022 թվականի հունիսի 1-ից նշանակել «Կարմիր բլուր» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել