Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահա թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։
Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների, տեսնել իշխանության մեջ։
Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանության աշխատակիցները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ: