Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։
Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր եւ միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախումների ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանության աշխատակիցները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ: