Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո վերջիններս երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:

Կառավարական առանձնատան մոտ ոստիկանական մեծ ուժեր էին կուտակված:

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ դուրս գա և պատասխանի քաղաքացիների հարցերին:

Սաղաթելյանը՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել