«Մենք շրջափակում ենք կառավարության բոլոր 6 մուտքերը։ Որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի, ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չեք մտնում», -կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս պահին իրենց առջև դրված խնդիրը դա է։ «Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»՝ վանկարկում են քաղաքացիները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էի դեպի կառավարության շենք, որտեղ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կներկայացնի իրենց պահանջներն ու անելիքները։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների կողմից այսօր հրավիրված նիստին քվորում չապահովվեց, ներկայացել էր 33 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստին չի մասնակցելու։